Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 13-ին, ժամը 01.55-ին, Աբուդաբի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Աշոտ Կ.-ն,

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունվարի 8-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: