Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 13.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 89-ամյա Թ. Թ.-ի դին: