Գյուղացիները չեն անհանգստանում Թուրքիայից ներկրվող ջերմոցային բանջարեղենի հոսքից։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով՝ ջերմոց ունեցող գյուղացիները, որոնք 2 շաբաթ առաջ բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, գրավոր շնորհակալություն են հայտնել վարչապետին, որ խնդիրը լուծվել է։ Փոխնախարարը հիշեցրեց, որ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշումը, որով Թուրքիայից, Պակիստանից եկող միրգ-բանջարեղենը խստացված ստուգում պետք է անցնի։