Բրիտանացի իրավապահները մեղադրանք են ներկայացրել տղամարդուն, որը կասկածվում է իսլամական քարոզչի սպանության մեջ, հաղորդում է Associated Press-ը։

Սիրիական ծագումով Աբդուլ-Հադի Արվանիին մեռած էին գտել կայանված մեքենայում։ Նա մահացել էր կրծքին արձակված գնդակներից։ Սպանության համար ձերբակալվել է 36-ամյա բրիտանացի Լեսլի Կուպերը, հաղորդում է Gazeta-ն։

Ինչպես ասել է հոգեւորականի դուստր Էլհամ Արվանին, իր հայրը եղել է Սիրիայի նախագահ Ասադի մոլի հակառակորդը, սակայն իրենք չեն կարծում, թե սպանության դրդապատճառը դա է։