Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը նոր պետ ունի:
Ռոմիկ Մկրտումյանի պաշտոնանկությունից հետո ավելի քան մեկ շաբաթ պաշտոնը թափուր էր: Այս պաշտոնում նշանակվել է Վարդան Մինասյանը, ով Մկրտումյանի տեղակալն էր: Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական վարչությունից:





























