«Պապի հայոց ցեղասպանության մասին խոսելը, իհարկե,թուրք ժողովրդին սադրելու կամ մուսուլմանական աշխարհի բացասական հակազդեցությունները հարուցելու համար չէր: Կարծում եմ կարող եմ ասել, ընդհակառակը, նա դա արեց, քանի որ շահագրգռված է հայերի եւ թուրքերի միջեւ իրական հաշտեցմամբ, 100 տարի անցբանտարկությունների եւ դեպի Անատոլիայի անապատներ արտաքսումների սարսափելի դեպքերից, այն գիտակցությամբ, որ չի կարող լինել խաղաղություն, հաշտեցում, արդարություն, եթե իրերն իրենց անունով չկոչվեն»:

Կարդինալ Վելազիո Դե Պաոլիսը, Հռոմի կուրիայի փորձագետ, գիտի որոնք են չարիքի արդյունքում մարդու սրտում առաջացած վերքերը: Նա էր, ում Բենեդիկտոս 16-րդը ընտրեց որպես  Քրիստոսի լեգիոներների միաբանության քահանայապետական պատվիրակ, ով հարկադրված էր կարգ ու կանոն հաստատել հիմնադիր հայր Մարսիալ Մասիել Դեգոլյադոյի հանցավոր գործունեությունից հետո: Նա հարցազրույց է տվել իտալական La Reppublica թերթին։

Ձերդ վսեմափայլություն, վտանգն այն է, որ Թուրքիան Պապի բառերը կընդունի, որպես քրիստոնեական Եվրոպայի կողմից հարձակում: Եվ այս ամենն այն պահին, երբ քրիստոնյաները տառապանքների են ենթարկվում Մերձավոր Արեւելքում եւ աֆրիկյան որոշ երկրներում:

Իրականությունը թաքցնելու կարիք չկա: Անկասկած, հակազդեցությունը առաջին պահին կարող է բացասական լինել, բայց այն պահից, երբ այն թուրքական ղեկավարության սիրտը կճեղքի, օգուտը հսկայական կլինի: 21-րդ դարում եք: 900-ականների մեծ ցեղասպանությունները ճանաչվել են գլխավոր դերակատարների գրեթե բոլորի կողմից: Ինչու Հայոց Ցեղասպանությունը ոչ: Այսօր Թուրքիային ոչ ոք չի մեղադրում, բայց սեփական անցյալի շուրջ mea culpa-ն անհրաժեշտ է:

Պապը Հայոց Ցեղասպանությունը կապեց այլ ցեղասպանությունների եւ  նաեւ քրիստոնյաների հալածանքների հետ: Այդ մասին խոսելը կարո՞ղ է արդյոք էլ ավելի սրել նրանց, որոնք ուժ են կիրառում իրենցը պարտադրելու համար:

«Այդ մասին խոսելը մեր պարտքն է: Քրիստոնյաները եւ նրանց հետ շատ մուսուլմաններ եւ այլ կրոնի ներկայացուցիչներ, այսօր զոհ են գնում իսլամական արմատականներին: Դա է իրողությունը: Խոսել այդ մասին նշանակում է առաջին հերթին խնդրել միջազգային հանրությանը գործի անցնել: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ կլիներ, որպեսզի նաեւ արեւմուտքը ճանաչի սեփական սխալները՝ որը մի կողմից շահագործում է առավել աղքատ երկրներին առաջացնելով այնպիսի հակազդեցություններ, որոնք բոլորի աչքի առաջ են, մյուս կողմից առաջարկում է ապերլակերպի մի մոդել, որը դիմագրավման է արժանանում ոչ միայն աղքատների, այլ նաեւ մուսուլմանների կողմից, ովքեր չեն ընկալում թե ինչ է նշանակում մեր այս խտրականությունից զերտ էմանցիպացիան: Սրանով չեմ ուզում արդարացնել իսլամական բռնությունները, այլ հիշեցնում եմ, որ, ինչպես Պապն է մեզ սովորեցնում, իրականությունը միշտ երկու երես ունի: Եվ ամենը հարկավոր է ի նկատի ունենալ»:

Ըստ Ձեզ, Թուրքիան երբեւէ կընդունի՞ այլ դիրքորոշում հայերի շուրջ:

Հարկավոր է վստահություն ունենալ: Չնայած որ սեփական սխալների հայելու առջեւ կանգնելը այրում է: Ես նույնպես, երբ Պապի կողմից առաքվեցի լեգիոներների մոտ, դժվարությունների հանդիպեցի: Սկզբից դիմադրում էին ընդունել սեփական մեղքերը: Սակայն հետո, ժամանակի ընթացքում, կարողացանք ջրի երես հանել կատարված սխալները եւ ի վերջո դրանցից ազատվեցինք: Չարը ճանաչելը միշտ ազատություն է տալիս, սակայն անհրաժեշտ է կամային մեծ ուժ:

Ինչո՞ւ է այդքան ծանր սեփական սխալներն ընդունելը:

Դժվար է պատասխանել: Մարդկային սիրտը կարող է ընտրություն կարել բարու բայց նաեւ չարի մեջ: Այդպիսին է մեր էությունը: Եվ դա արտացոլվում է նաեւ կառավարողների գործողություններում, ովքեր կատարում են, բարի բայց նաեւ որոշ չար ընտրություններ: Սուրբ Պողոսը խոսում էր անիրավության առեղծվածի մասին: