Ավստրալիայի պաշտպանության նախարար Քեւին Էնդրյուսը Մերձավոր Արեւելքում ջիհադականների դեմ պայքարին նվիրված հեռուստատեսային հարցազրույցում չի կարողացել նշել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի անունը:
«Գոյություն ունի «Իսլամական պետության» ուժերի առաջնորդների մի ամբողջ խումբ: Մենք գործ ունենք ոչ մեկ կազմակերպության հետ»,- ԻՊ-ի առաջնորդի մասին ABC News-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Էնդրյուսը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պատասխանելով հաղորդավարի հստակ հարցին՝ «Կարո՞ղ եք նշել ԻՊ-ի առաջնորդի անունը», Էնդրյուսը հայտարարել է. «Ես չեմ մանրամասնի օպերատիվ հարցերը»:



























