Ամերիկյան Ջորջիա նահանգի բնակիչը պատահաբար վիրավորել է 74-ամյա զոքանչին: Այս մասին գրում է Associated Press-ը:

54-ամյա Լարի ՄաքԷլրոյը 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել է զրահակրի վրա, սակայն փամփուշտը հետ է դարձել, անցել ցանկապատի միջով եւ դիպել նրա զոքանչի մեջքին:

Ըստ Lenta-ի, կենդանին, այնուամենայնիվ, սպանվել է, իսկ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունում հաղորդել են, որ նա կարող է քայլել եւ խոսել: