Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 37 կմ-ի մոտակայքում բախվել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ.1981 թ.) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 NN 739 պ/հ (վարորդ` Ա. Մ., 1988թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում:
Մարմնական վնասվածքներով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի փականը:





























