Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID եւ բանկային քարտեր եւ 18.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 13-ին, ժամը 18.10-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 48 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով խոստովանել է կատարածը:

Կատարվում է քննություն: