Երեւանի Մելքումովի փողոցում գտնվող ավտոլվացման կետի սեփականատերը հունվարի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ լուսաբացին, ժամը 5-ի սահմաններում, կոտրելով նշված կետում տեղադրված էլեկտրական սարքավորման դռնակը՝ գողացել են սարքի մեջ գտնվող դրամընդունիչը եւ համակարգիչը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ գողություն կատարողը՝ 1989 թ. ծնված Գեւորգ Մ.-ն, հայտնաբերվել եւ խոստովանական ցուցմունք է տվել, նշելով, որ դրամարկղում առկա է եղել 40.000 դրամ:
Կատարվում է քննություն:





























