Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված:

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ անձնական խուզարկության ժամանակ քաղաքացին փորձել է ազատվել վարտիքում պահած կանաչավուն, տարօրինակ հոտով, չոր զանգվածի պարունակությամբ, ընդհանուրը՝ 6,810 գրամ քաշով պոլիէթիլենային երկու փաթեթից:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: