Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 37-ամյա Գրիգոր Կ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին Կոշ գյուղի բնակիչ ոմն Ռոման խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն, որի դիմաց պետք է վճարեր 420.000 դրամ, սակայն մինչեւ օրս չի վճարել նշված գումարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոմանը 37-ամյա Ռոման Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:





























