Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 14-ին, ժամը 15.15-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սոֆիա Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի եւ 34-177 հոդվածի /գողության փորձ/ 1-ին մասի մեղադրանքով:



























