Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած եւ այնուհետեւ Հլեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ահազանգից հետո հոգեբուժարանից դուրս գրված Երեւանի բնակչուհի Ժուլետա Ամարիկյանի փաստաբանի հաղորդման հիման վրա հարուցված  քրեական գործով նոր փորձաքննություն է նշանակվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ժուլետա Ամարիկյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:

«Ժուլետան հաղորդման մեջ պատմել է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է եղել հոգեբուժարանում, նրան խոշտանգել են, դրա հիման վրա մենք դիմել ենք հատուկ քննչական ծառայություն, որտեղ քրական գործ է հարուցվել, եւ մի քանի հոդվածներով քննություն է ընթանում  նրան խոշատանգման ենթարկելու փաստի առթիվ, հոգեբուժարանի պայմանների հետ կապված, նաեւ նրան անհիմն հոգեբուժարանում պահելու հետ կապված: 6-7 ամիս է՝ քննություն է ընթանում, այժմ քննիչը հասել է մի փուլի, երբ նորից փորձաքննություն է նշանակել, որպեսզի ճշտի, թե 2 տարի առաջ, երբ Ժուլիետային տեղափոխել են հոգեբուժարան, բժիշկների որոշումը հիմնավոր է եղել, թե՝ ոչ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրեն սակայն նշանակված փորձաքննության մասին տեղյակ չեն պահել:

Փաստաբանը նշեց, որ նշանակված փորձաքննության հանձնաժողովի կազմում  նույն հոգեբույժներն են, որոնք 3 տարի առաջ եզրակացություն են տվել, որ կնոջ մոտ հոգեկան խանգարումներ են եղել:

«Այդ պատճառով մենք բացարկ ենք հայտնել փորձագետներիին, սակայն քննիչը մերժեց, հետո մենք բացարկ հայտնեցինք քննիչին: Այդ բացարկը պետք է դատախազը քննի»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենք ծայրահեղ դեպքում Ժուլետա Ամարիկյանին կտեղափոխեն արտասահման, այնտեղի փորձագետնի կողմից եզրակացություն ստանան, որպեսզի կարողանան ճշմարտությունն ապացուցել:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գրասենյակի տնօրեն, փաստաբան Քրիստինա Գևորգյանի նշեց, որ իրենք կապ են հաստատել միջազգային անկախ փորձագետների հետ, նրանք էլ համաձայնվել են անցկանել այդ փորձաքննությունը, սակայն  քննիչն այդ փաստը հաշվի չի առել եւ փորձաքննությունն այսօր է նշանակել:

Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ Ժուլիետա Ամարաիկյանի գործը նախադեպային կարող է լինել եւ հետագայում հիմք ծառայել նմանատիպ գործերի համար:

«Ամարիկյանի դեպքը բացի նրանից, որ հոգեկան առողջության խնդիրներն է վեր հանում, նաեւ բարձրացնում է այն խնդիրը, որ Հայաստանում անկախ փորձագիտական ինստիտուտի չկա»,-ասաց նա՝ նշելով, որ գործող համակարգի պարագայում ցանկացած անձ  կարող է հայտնվել հոգեբուժարանում եւ չի կարող ապացուցել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ:

Ժուլետա Ամարիկյանի հարազատների զանգով 2013թ. նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Ավանի հոգեբուժարան՝ հարկադիր բուժում ստանալու: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան հվանդություն՝ զառանցական խանգարումներ: 28 օր անց նրան բաց են թողել հոգեբուժարանից: Ժուլետա Ամարիկյանի եւ նրա փաստաբանի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, այժմ  ընթանում է նախաքննություն: