Հայ ազգային կոնգրեսն այսօր՝ հուլիսի 28-ին, քաղաքական խորհրդի նիստ է հրավիրելու: Նիստը վարելու է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում, ինչպես հայտարարվել էր նախապես, քննարկվելու են Հայաստանում առկա իրավիճակին, Կոնգրեսի անելիքներին վերաբերող հարցեր: Նիստի օրակարգում է նաեւ հանրահավաքները վերսկսելու հարցը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, ՀԱԿ-ը պլանավորում է հանրահավաքները սկսել առաջիկա շաբաթվանից: Այսօր տեղի ունենալիք նիստից հետո նախատեսվում է, որ ՀԱԿ-ը հանրությանը կիրազեկի հանրահավաքների անցկացման օրվա, տեղի ու ժամի մասին:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























