Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 13 շենքի բակից, թմրամիջոց պահելու եւ գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գեւորգ Ո.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գուլպայից հայտնաբերվել է «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող չորացված եւ մանրացված զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: