Բուլղարիայից պատգամավորներ Անգել Ջամբազկին եւ Անդրեյ Կովաչովն անմոռուկի նկարով փոքրիկ պաստառ են տարել Եվրախորհրդարան, որը Հայոց ցեղասպանության հարցով քննարկումներին իրենց ելույթների ժամանակ տեղադրել են սեղանին:
Պատվիրակների խոսքով, 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ տառապանքներ են պատճառել հայ ժողովրդին, եւ այսօր դա հաղթահարելու միակ միջոցը պատմական փաստերը ճանաչելն է:
«Մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ այլ ժողովուրդներին, օրինակ՝ բուլղարներին, որոնք նույնպես հետապնդումների զոհ են դարձել»,- հայտարարել է Կովաչովը:
Նա ընդգծել է, որ Եվրախորհրդարանի անդամները չպետք է անցյալին թույլ տան «ստվեր գցել ապագայի վրա»:



























