36-ամյա Ա.Նախչվանյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեից հայտնում են, թե քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  2015թ. ապրիլի 05-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի 6-րդ շենիք դիմաց գտնվող խանութների առջեւ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Նախչվանյանի եւ մեկ այլ քաղաքացու միջեւ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա.Նախչվանյանին:

Նախաքննությամբ պարզվել է տվյալ քաղաքացու ինքնությունը եւ 10.04.2015թ. որոշում է կայացվել` նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել  հետախուզում: