ՀՀԿ-ն այսօր՝ ապրիլի 15-ին, քննարկել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նա հայտնեց, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հռոմի պապի մատուցած պատարագին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ընթացքը։
Հարցին, թե արդյոք քննարկվել է Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը եւ ում է սատարելու իշխող կուսակցությունը, Աշոտյանը պատասխանեց. «Մենք սկզբունքն ենք քննարկել, որ ՀՀԿ-ն առավելագույնս մասնակցում է բոլոր այն ընտրություններին, որտեղ իր թեկնածուներն ունեն հաղթելու հավանականություն»։
Նշենք, որ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հունիսին։




























