Փրկարար ծառայությունն ապրիլի 15-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 82 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունը փլուզվել է եւ լցվել տան բակ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի ինժեներական ծառայության պետը եւ Կապանի քաղաքապետի տեղակալը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է ոչ պիտանի բետոնե հենապատնեշը եւ վնասել Ն. Ս.-ին պատկանող այգու 2 պտղատու ծառ, խաղողի վազեր եւ հարակից հեղեղատարը:





























