Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Վաղարշապատ հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Դաշտավան գյուղում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ`  Գ. Ս.-ն (ծնվ.1987թ.) և ուղևոր Գ. Ա.-ն  (ծնվ.1983 թ.) և տեղափոխվել Մասիս քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել` 04.26-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի 34 CO 903 պ/հ ավտոմեքենան: