«Քրեյզի» գիշերային ակումբում ապրիլի 15-ի կեսգիշերին ակումբի հաճախորդի ու աշխատակցի միջեւ վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է բակում:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ կողմերը քաշքշել են միմյանց ու հայհոյել: Բանը հասել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների միջամտությանը, որոնք բերման են ենթարկել հաճախորդին ոստիկանության Կոտայքի բաժին:

Ակումբը գտնվում է Աբովյան քաղաքում: Հանգամանքները պարզվում են: