Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ.Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերել 81-ամյա Վ. Կ.-ի դին:





























