Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Րաֆֆու փողոցի 39 շենքի մոտից բերման է ենթարկվել 64-ամյա Սիրանուշ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով: