Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 15-ին, ժամը 14.55-ին, բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Շ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը / 1-ին մասի մեղադրանքով: