Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Ֆուչիկ եւ Բեկնազարյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել-Աստրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























