«Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի GRECO» մոնիտորինգային գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է Հայաստանի վերաբերյալ GRECO-ի գնահատման 4-րդ փուլը: «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների եւ դատախազների շրջանում» թեմայի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ որպեսզի հասարակությունն անվերապահ վստահի համակարգին, անհրաժեշտ է ամենօրյա հետեւողական աշխատանք: Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության եւ մշտական ուշադրության կենտրոնում են եւ կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատախազության էթիկայի եւ որակավորման հանձնաժողովների գործունեության կարգին, դատախազների գույքի եւ եկամուտների հայտարարագրմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին GRECO-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել բաց, արդյունավետ եւ հետաքրքիր քննարկման համար:





























