Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ Ադրբեջանը ամեն օր ոտնահարում է Եվրոպայի խորհրդի սկզբունքները։
Դենբերը Human Rights Watch-ում հրապարակած իր հոդվածում առանձնացրել է «Թափանցիկ հանքարդյունաբերության նախաձեռնություն» կազմակերպության աննախադեպ որոշումը, որը Ադրբեջանի կարգավիճակը իջեցրել էր մինչեւ թեկնածու երկրի կարգավիճակի։ «Վերջապես միջազգային գործընկերներից մեկը ստիպեց կառավարությանը կրել իր արարքի պատասխանատվությունը»,- նշել է Դենբերը։
Կազմակերպության աննախադեպ որոշումից հետո ես չեմ կարող չմտածել Եվրոպայի խորհրդի մասին, հավելել է նա։
Դենբերի խոսքով՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին խոսող բոլոր իրավապաշտպանները ճաղերի հետեւում են հայտնվում կամ արտաքսվում են երկրից։
Դենբերը Ադրբեջանին կոչ է արել ազատել ակտիվիստներին։





























