Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը արձագանքող ցանկացած տրամաչափի թուրք պաշտոնյայի ու հոգեւորականի հայտարարություն հայտնվում է թուրքական առաջատար լրատվամիջոցներում։

Թուրքական Milliyet-ը ներկայացրել է Անկարայի մուֆթի (կրոնական առաջնորդ) Մեֆաի Հըզլըի հայտարարությունն ուղղված Հռոմի Պապին։

Անկարայի մուֆթին ասել է, թե Հռոմի Պապի հայտարարությունը կարագացնի Այա Սոֆիան որպես մզկիթ վերաբացելու աշխատանքները։