Անհրաժեշտ է մոտ ապագայում Եվրասիական միասնական տեղեկատվական տարածություն ստեղծել: Սանկտ Պետերբուրգում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային երրորդ համաժողովի լիագումար նիստում այս մասին հայտարարեց «ԶՄԿ մեդիա-Հայաստան» (Երեւան) ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«ԶՄԿ մեդիա»-ի մամուլի կենտրոնում NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Իլյա Ումախանովն ընդգծել է, որ եվրասիական երկրների խորհրդարանականների, գիտության, մշակույթի գործիչների, քաղաքացիական ակտիվիստների օգնությամբ նման ռեսուրսը կարող է կարեւոր դեր խաղալ ԵՏՄ ամրապնդման գործում:

Ումախանովի կարծիքով, բացի տեղեկացված բնակչությունից, հարկավոր է նաեւ գործարար աշխարհին բացատրել, թե ինչ հնարավորություններ են իրենց առջեւ բացվել ԵՏՄ-ի մասին Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, մասնավորապես, ներկայացնել Մինսկում ԵՏՄ Դատարանի աշխատանքը, որտեղ բիզնեսը կարող է պաշտպանել իր շահերը ինտեգրացիոն միավորման շրջանակում: