Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 79Ա շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 34 MD 567 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Խ.) վրաերթի է ենթարկել մոտ 55 ամյա կնոջ, ով, տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: