«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից հայտնում են, թե այսօր Գեւորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։ Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գեւորգ Սաֆարյանի գործը եւ իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ։





























