Փրկարար ծառայությունն ապրիլի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34CA929 պ/հ (վարորդ Խ. Է. ծնվ.1975թ.), թիվ 20 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4757Տ պ/հ (վարորդ Ս. Մ. ծնվ.1949թ.) եւ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 31OL457 պ/հ (վարորդ Ի. Դ. ծնվ.1971թ.) ավտոմեքենաները:
Զոհեր եւ տուժածներ չկան:



























