Ապրիլի 16-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Երեւանյան խճուղու 66 շենքի բնակարանի նկուղում հայտնաբերվել եւ բերման են ենթարկել 24-ամյա Մաթեւոս Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 9-րդ կետի եւ 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքներով:




























