Դատավորների որակավորման քննությունները այս տարի տեղի են ունենալու Փաստաբանների պալատում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները։

Ապրիլի 18-ին շուրջ 50 դատավորներ կհանձնեն որակավորման քննություններ: Խորհրդանշական է, որ դատավորները քննությունը հանձնում են հենց Փաստաբանների պալատում եւ քանի որ փաստաբանները պաշտպանում են քաղաքացու իրավունքները կարելի է ենթադրել, որ այն դատավորները, ովքեր որակավորման քննություն կհանձնեն Փաստաբանների պալատում անաչառ կգործեն իրենց դատավորական պրակտիկայում:

Հատկանշական է, որ նախկինում դատավորները որակավորման քննությունները հանձնել են Վճռաբեկ դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս նորամուծությունը, հայտնի չէ։