Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ինչու իր թիմում չի ստանում մշտական խաղաժամանակ, ինչպես նաեւ թե ինչ իրեն տվեց Հայաստանի հավաքականի  նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի հետ աշխատելը:

Ռումյան, ինչի՞ հետ է կապված «Մետալուրգում» քիչ խաղաժամանակ ստանալդ:
Խաղադաշտ դուրս բերել-չբերելը մարզչի որոշումն է: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ունեի վնասվածք, բայց ապաքինվել եմ: Աստիճանաբար ամեն ինչ էլ կլինի ու ավելի լավ:

«Մետալուրգում»  քեզ փորձարկել են որպես կենտրոնական պաշտպան: Հաջողվե՞ց այդ փորձարկումը:
Ես մի քանի ստուգողական խաղերում հանդես եկա կենտրոնական պաշտպանի դիրքում: Կարելի է ասել, որ այդ փորձը շատ դրական ստացվեց ինձ համար, քանի որ այժմ՝ հանդես գալով կենտրոնական գծում, ավելի լավ եմ հասկանում պաշտպանության գործողությունները:

Հնարավո՞ր է ամռանը հեռանաս «Մետալուրգից»:
Ամեն բան էլ հնարավոր է, բայց ներկա պահին չեմ պատրաստվում:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Champions League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ի՞նչ կասես Ուկրաինայի առաջնության մասին: Այն համապատասխանո՞ւմ է քո ակնկալիքներին:

Ինձ շատ է դուր գալիս: Այստեղ ամեն բան բարձր մակարդակի վրա է:

Ինչո՞ւ չհրավիրվեցիր ազգային հավաքականի վերջին խաղին:
Խաղային պրակտիկա չունեի: Չհրավիրվելը կարծում եմ տրամաբանական էր:

Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի  մասին:

Բերնար Շալանդը շատ լավ մարդ է՝ ուրախ, դրական, պրոֆեսիոնալ, ինչպես նաեւ շատ լավ մարզիչ է: Նրա հետ աշխատելը շատ լավ անդրադարձավ ինձ վրա, ինձ շատ հաճելի էր :

 

Վերա Մարտիրոսյան Vera&Football