Թուրք-ղազախական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 2-րդ համաժողովի ժամանակ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը քնել է։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը հաշվի չի առել սրահում գտնվողներին եւ մուշ-մուշ քնել է։
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարի կողքին նստած Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը եւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն չեն կարողացել թաքցնել իրենց զարմանքը։





























