Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: