Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողատայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն: