Ապրիլի 16-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Միթսուբիշի Պաջերո» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները եւ «Միթսուբիշի Պաջերո»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: