Ֆուտբոլի ԿԺԴՀ հավաքականը աշխարհի առաջնությունում կրած պարտությունների համար երկրի ղեկավարությունից նկատողություն է ստացել:
АР-ը, հղում անելով Radio Free Asia-ին, հաղորդում է, որ հուլիսին սկզբին հավաքականի ֆուտբոլիստները փակ դռների հետեւում վեց ժամանոց հանդիպում են ունեցել ղեկավարության հետ եւ խիստ քննադատության ենթարկվել: Հյուսիսային Կորեայի հավաքականը Հարավային Աֆրիկայում խմբային փուլի Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ Կոտ դ’Իվուարի հետ խաղերում երեք պարտություն կրեց` բաց թողնելով 12 գնդակ: Նշվում է նաեւ, որ հանդիպման ավարտին ֆուտբոլիստները ստիպված են եղել դժգոհել թիմի գլխավոր մարզիչ Կիմ Դժոն Կունի աշխատանքից:



























