Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները Երեւանի Իսրայելյան թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, եւ տարբեր տրամաչափի 98 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























