Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Արզումանյան եւ Սիլիկյան փողոցների խաչմերուկում` աղբամանների մոտ, զենք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «SIG SAUER 9mm Para» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: