Հագուստի իտալացի հռչակավոր դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան երեք տարվա պայմանագիր են կնքել Ռոման Աբրամովիչի «Չելսի» ֆուտբոլային ակումբի հետ: Այժմ ֆուտբոլիստների եւ լոնդոնյան ակումբի մյուս ներկայացուցիչների պաշտոնական հագուստը կլինի Dolce & Gabbana բրենդից:

Դոլչեն ու Գաբբանան, որոնք ֆուտբոլի մեծ սիրահարներ են, համագործակցում են նաեւ Իտալիայի ազգային հավաքականի եւ «Միլան» ակումբի հետ:

«Մենք ֆուտբոլի մեծ երկրպագուներ ենք: Այդ մարզաձեւն առողջ մրցակցության, խիստ կարգապահության եւ կրքի հրաշալի համադրություն է», – հայտարարել են դիզայներները: