2009 թվականի օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ամենահին թերթերից մեկը հանդիսացող «Ասպարեզ»-ը նշել է իր հիմնադրման 101-րդ տարեդարձը։ Այդ առիթով թերթի ղեկավար կազմը մասնավորապես նշել է. «Մենք և մեր նախորդները կարողացել ենք դիմագրավել բազմաթիվ մարտահրավերների և հաղթահարել բոլոր խոչընդոտները՝ ապահովելով մեր թերթի երկարակեցությունը։ Այդ մարտահրավերները երկար տարիներ եղել են նույնը, իսկ գլխավոր հարցը մշտապես եղել է թերթի ֆինանսական կենսունակությունը։ Երկրորդ, ոչ պակաս կարևոր, հարցն այն է, թե որտեղ ենք մենք մեզ տեսնում մեր գործունեության երկրորդ հարյուրամյակում։

»Ասպարեզ" թերթի գլխավոր նպատակը որոշակի հարցերի վերաբերյալ համայնքին տեղեկացնելն ու դաստիարակելն է։ Մեր նպատակներից մեկն էլ մեր հասարակության երկփեղկվածության դեմ պայքարն է, քանի որ երիտասարդ սերնդի մոտ ավելի ու ավելի ակնառու է դառնում օտարացման միտումն ու ազգային հարցերի նկատմամբ անտարբերությունը։ Սակայն հասարակության բաժանվածությունը միայն հայերի խնդիրը չէ եւ համապարփակ բնույթ է կրում։ Երիտասարդներին չեն հետաքրքում թերթերը և նրանք դրանք չեն կարդում, նրանք ցանկանում են տեղեկություն ստանալ միայն նրա մասին, ինչը հետաքրքում է անձամբ իրենց։ Ընդունելով այդ մարտահրավերը, մենք նաև մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում որոշակի խնդիրների վրա երիտասարդների ուշադրությունը կենտրոնացնելու հարցում, քանզի հենց երիտասարդությունն է հանդիսանում ազգային հարցերով զբաղվելու կոչված մեր կազմակերպությունների ու համայնքների պոտենցիալ առաջնորդը"։