Ապրիլի 17-ին, ժամը 17.45-ին, 1953 թ. ծնված Վարուժան Ա.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը բռունցքով հարվածել է իր կրծքավանդակին եւ քունքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքներ է պատճառել 1957 թ. ծնված Գագիկ Գ.-ն:

Վերջինս ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ Վարուժան Ա.-ն էլ իր հերթին բռունցքով հարվածել է իր դեմքին:

Կատարվում է հետաքննություն: