Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին եւ դռանը բենզին են լցրել:

Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր ծանոթ Նատալյա Շ.-ն հեռախոսով վիճաբանել է իր հետ, սպանության սպառնալիքներ տվել իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին, իսկ ապրիլի 17-ին, ժամը 04.30-ին, հրկիզման եղանակով փորձել է այրել իր տան մետաղյա դուռը եւ պատուհանները:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նատալիա Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաքիմիական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: