Քիչ առաջ ավարտվել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը եւ Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում որոշվել է Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:

Այսօր տեղի ունեցած նիստում հավանության է արժանացել նաեւ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը: Այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: