ԱՄՆ-եւ եւս մեկ կին հայտարարել է, որ 36 տարի առաջ իրեն դաժանորեն բռնաբարել է հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին: Նախկին մոդել Էդիթ Ֆոգելհութի խոսքով, հանցագործությունը ռեժիսորի կողմից կատարվել է 1974 թվականին Ջեք Նիքոլսոնի տանը: Glamor ամսագրի 57-ամյա խմբագիր Էդիթը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 1974-ի նոյեմբերին: Հաղորդում է Utro.ru-ն:
Կնոջ խոսքով, ինքը հանդիպել է Պոլանսկիի հետ հրավիրված ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել էր «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը: Պոլանսկին նրան թմրանյութ է տվել, ձեռնաշղթաներ հագցրել եւ դաժանորեն բռնաբարել: Ամերիկյան կառավարությունը մեղադրում է Պոլանսկիին 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերի հետ ինտիմ կապ ունենալու մեջ:



























